Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փաշինյանի գրառմանը հակառակ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է

Փաշինյանի գրառմանը հակառակ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է
03.09.2019 | 11:46

«Ժամանակը» գրում է. «Օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: Մինչդեռ իրականությունն այն է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա:


Հետաքրքիր է, որ 2018թ. օգոստոսի 29-ին էլ էր Սևանը մեկ սանտիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սևանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սևանի մակարդակը տարեցտարի իջնում է, բարձրանալու փոխարեն»:

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ